Առողջություն
ՍԱՏՄ-ն գազավորված ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում վերահսկողություն է իրականացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամիսների ընթացքում ստուգումներ է իրականացրել Հայաստանի մարզերում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողի մոտ։
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ խախտումներ չեն հայտնաբերվել միայն երկու արտադրամասում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան ԱՁ-ին պատկանող «Նոր Գառնի» և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Առռոմա» ապրանքանիշերի արտադրամասերում։
Տեսչական մարմնի տվյալներով՝ 13 տնտեսավարողի մոտ արձանագրվել են միայն մակնշման խախտումներ։ Նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։
Եվս 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։ Նրանցից 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Երկու տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։
Աղբյուր՝ yerevan.today
Առողջություն
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- գրել է նա:
Առողջություն
ԱՀԿ-ն հայտարարում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է COVID-19-ի նոր ալիքի մասին, որն առաջացել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ենթատեսակներով և կոչ է արել եվրոպական երկրներին արագ միջոցներ ձեռնարկել պատվաստումների հետ կապված։
«Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «օմիկրոն» տարբերակի ենթատեսակներով, մասնավորապես՝ BA.2 և BA.5»,-նշել է նա։
Կլյուգենի խոսքով՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, և անցած շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակների գրեթե կեսը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ցուրտ եղանակի մոտենալուն պես COVID-19-ն ավելի ինտենսիվ կտարածվի․ «Հետևաբար, այսօր ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը հրապարակում է աշուն-ձմեռ ռազմավարությունը՝ պայքարելու COVID-19-ի և շնչառական այլ վիրուսների դեմ՝ օգնելու պատրաստվել վարակի գալիք ալիքներին»։
Ռազմավարությունը, մասնավորապես, նախատեսում է բնակչության պատվաստումների ծածկույթի ավելացում, փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու խթանում, փակ տարածքների օդափոխության ավելացում։
Առողջություն
Անահիտ Ավանեսյանն ազատել է աշխատանքից Ավան հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ազատել է աշխատանքից Ավան հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին (լուսանկարները՝ Արեգա Հակոբյանի ֆեյսբուքի էջից)
Ըստ մեզ հասած տեղկությունների՝ Նախարարի կողմից նշանակած նոր տնօրենը անմիջապես ձեռնամուխ է եղել հիվադանոցում լայնածավալ բարեփոխումների իրականացմանը։
-
Հասարակություն10 hours agoԵրևանում շինարարական կռունկի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել
-
Տնտեսություն7 hours agoTesla-ն առաջին հաճախորդներին է հանձնում Semi էլեկտրական բեռնատարները
-
Հասարակություն6 hours ago«Սարփի» մաքսակետում հայտնաբերվել է 1229 գրամ չհայտարարագրված ոսկյա իր
-
Արտաքին աշխարհ4 hours agoՎաշինգտոնը քննարկում է քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը
-
Տնտեսություն6 hours agoՌուսաստանը սահմանափակել է մի շարք երկրներ 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումարի արտահանումը
-
Հասարակություն7 hours agoՀայաստանում քննարկվել են դատարանում մեղադրանքի պաշտպանության հայաստանյան և ամերիկյան մոտեցումները
-
Հասարակություն4 hours agoiPhone-ի համար ոճային պատյան՝ ընդամենը 688 դրամով․ Temu-ի առաջարկը
-
Հասարակություն4 hours agoԳագիկ Բեգլարյանը վիճարկում է զենքի թույլտվությունները չեղարկելու որոշումները