Այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս. այսօրվա կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց` ամրագրեին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս. այսօրվա կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց` ամրագրեին

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ.

Ինձ անընդհատ դիմում էին, թե Հրանտ Մաթևոսյանին վերագրվող, հիրավի իր ոճով և բացառիկ նմանությամբ ձևակերպված այս տողերը որ հոդվածից կամ գործից կամ հարցազրույցից են: Հպարտությամբ պիտի նշեմ, որ տողերի հեղինակը Ավետիս Հարությունյանն է ( ՎԱՆՈ ՍՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ) և իր հոդվածում Մաթևոսյանի “Մեծամոր”-ից մի կտոր հիշատակելով, թեման արծարծել է և ՀՐԱՇԱԼԻ ու նույնքան ՑԱՎՈՏ, արդիական ձևակերպել:

Ստորև տեղադրում եմ այդ կտորը, ինչպես նաև ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ հոդվածի հղումն ամբողջությամբ, դառնությամբ ու զզվանքով ամրագրելով, որ մեր այսօրվա ձախողակ կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, ու նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց`ամրագրեին, օղ անեին ականջներին և փորձեին հիմքը դարձնել իրենց գաղափարների ու ծրագրերի: Չնայած… նախ պիտի գաղափար ու ծրագիր ունենային և ոչ լոզունգ ու մտքի շատրվաններ:

Ահա.

Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս…

Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի:

Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները:

Ավետիս Հարությունյան ( ՎԱՆՈ ՍՍԻՐԱԴԵՂՅԱՆ )

Հղումը` https://armtimes.com/hy/article/103641

ՏԱՐԱԾԵՔ խնդրեմ:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները