Տեր-Պետրոսյանի հայտարարություն-կոմբինացիան պետք է նաև դիտարկել որպես ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի և 3-րդ բևեռի ստեղծման հաջող մեկնարկ։
Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով 3 տարի անց կրկին հայ ժողովուրդը կանգնած է նույն ընտրության առաջ` ներկաներ և նախկիններ։ Փաշինյանի ցանկությունը պարզ է. ընտրություններում նախկիններին կհաղթի ցանկացած պարագայում, ցանկացած հանգամանքում, նույնիսկ եթե ընտրությունները նշանակվեն կապիտուլյացիայի օրը՝ Նոյեմբերի 9-ը։
Բայց խաղաքարտերը խառնվում են, երբ ի հայտ է գալիս 3-րդ բևեռը։
Ցանկացած ուժ, որը հայտ է ներկայացնում 3 – րդ բևեռ դառնալու, նախ պետք է կարողանա հստակ տարանջատվել և՛ ներկաներից և՛ նախկիններից։ Իսկ հստակ տարանջատվել ներկաներից ու նախկիններից այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ երբ քննադատում ես նախկիններին դառնում ես նիկոլական, քննադատում ես ներկաններին դառնում ես քոչարյանական կամ սերժական՝ մեկ բառով նախկինական։
Տեր-Պետրոսյանի հայտարարության նրբություններից մեկն հենց այն է, որ իր համագործակցության առաջարկը նախկինները հրապարակայնորեն մերժում են, այսպիսով Տեր Պետրոսյանին վերջնականապես տարանջատելով իրենցից՝ նախկիններից։ Իսկ հայտարարության բովանդակությունը ապահովում է ներկաներից տարանջատումը, այսինքն հրապակայնորեն ասվում է, հարգելի՛ “ներկաներ”, դուք էնքան անտանելի եք, որ ես նույնիսկ սատանային եմ կոչ անում համագործակցության։ Այսքանից հետո ոչ մի նորմալ մարդու մտքով չի անցնի, որ Նիկոլը Լևոնի հոգեզավակնա))
Այսպիսով, որպես 3-րդ բևեռ, ՀԱԿ-ը նախընտրական կամպանիայում ազատ գործելու հնարավորություն է ստանում՝ հանգիստ քննադատելով թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին և միևնույն ժամանակ չասսոսացվելով նրանցից և ոչ մեկի հետ։
Հ.Գ. Նախընտրական պրոցեսում գալու է մի պահ, երբ նախկինները ներկաներին ասելու են բոշա, ներկաներն էլ նախկիններին փչացած, իսկ 3-րդ բևեռ՝ ՀԱԿ-ը դեմքի հանգիստ արտահայտությամբ ասելու է “հանգիստ տղաներ, երկուսդ էլ ճիշտ եք”։