Արտաքին աշխարհ
Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխանել է Եմենում հարվածներով
Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել նաև Նաջրանի օդանավակայանը և Խամիս Մուշայտում գտնվող ավիաբազան։
Ավելի վաղ այսօր հութիները բալիստիկ հրթիռով հարվածել էին Էր-Ռիադի օդանավակայանին։ Դրան ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հոդեյդա նահանգի օդանավակայանին։
Աղբյուր՝ 168.am