Արտաքին աշխարհ
ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել Դոնեցկի և Խարկովի մարզերի 4 բնակավայրի նկատմամբ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել չորս բնակավայրի նկատմամբ։ Խոսքը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նովոտրոիցկեի և Պետրովսկիեի, ինչպես նաև Խարկովի մարզի Ռեզնիկովոյի և Կուպինոյի մասին է։
Գերատեսչության տվյալներով՝ Նովոտրոիցկեն և Պետրովսկիեն անցել են «Կենտրոն» զորախմբավորման, իսկ Ռեզնիկովոն և Կուպինոն՝ «Հյուսիս» զորախմբավորման վերահսկողության տակ։
Աղբյուր՝ 168.am