Իմքայլի «սառեցված» դաշնակ Աղազարյան Հովիկը էլի զառանցել է։ Ահավասիկ. «Տեր-Պետրոսյանը ինֆարկտ կստանա, չի դիմանա հոգեբանական հարվածին, երբ մենք վերընտրվենք»։
Ուրեմն, ասեմ էս անմեղսունակին ու սրան պատգամավոր դարձրած գլխավոր անմեղսունակին, որ Հայաստանի ԳԻՏԱԿԻՑ հասարակությունն ամեն օր ու ամեն վայրկյան կամ ինֆարկտ է ստանում, կամ ինֆարկտի շեմին է, քանի դեռ Հայաստանի ճակատագրի ղեկը պատուհաս Փաշինյան Նիկոլի ու նրա ուսապարկերի ձեռքին է։