Այ տեսանյութի հրապարակումից հետո թվում էր, թե տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր կպարզաբանվեն (Տեսանյութ) – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Այ տեսանյութի հրապարակումից հետո թվում էր, թե տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր կպարզաբանվեն (Տեսանյութ)

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Ինչպես ռուսներն են ասում՝ «слышим, но не слушаем»

Մոտ երկու տարի առաջ հրապարկված և շատ կարճ ժամանակում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված 1996 թվականին տեսագրված «20 տարի հետո կցուցադրեք» տեսանյութը (www.youtube.com/watch?v=iSPeOTbn57Y), թվում էր, թե տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր կպարզաբանվեն: Այնինչ պետք է արձանագրենք, որ իրականությունը շատ հեռու է հուսադրող լինելուց: Իրավիճակն այնպիսին է, որ եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով բոլորիս հասանելի լինեն Արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն ու իրադարձությունների իրական ընացքը, այնուամենայնիվ, անկասկած, կգտնվեն մարդիկ, ովքեր ամեն գնով կփորձեն նսեմացնել ու պիտակավորել դրանց արժեքը, կամ, առնվազն, վերագրումներ կանեն:

Այս տարիների ընթացքում հասարակությանը հասանելի են դարձել այն փաստերը, թե ինչպես էին, օրինակ, Թուրքիայից հնչող սպառնալիքները զսպվում ԱՄՆ նախագահի զանգերի կամ Ռուսաստանի հրապարակային հայտարարությունների միջոցով, ինչպես էր ժիրայր Լիպարիտյանը Աֆղանստանում բանակցությունների միջոցով չեզոքացնում հավաքագրվող վարձկանների հնարավոր ներթափանցումը մեր տարածաշրջան: Բայց այս ամենը, ըստ էության, շատերին ամենևին չի հետաքրքրում: Այս մարդկանց համար 90-ականների բոլոր անհաջողություններն արդյունք էին դավադրությունների ու հակազգայնականության, իսկ հաջողությունների հեղինակները բոլորն էին, բացի այդօրվա իշխանություններից, կամ, «լավագույն» դեպքում, բոլոր ձեռքբերումները զուտ պատահականությունների հետևանք էին:

Վերդառնալով վերը նշված տեսանյութի բովանդակությանը, հերթական անգամ հարկ է կրկին անդրադառնալ Վազգեն Սարգսյանի կողմից ներկայացված կոնկրետ իրողություններին:

Խոսելով Արցախյան հաղթանակի մասին, Վազգեն Սարգսյանը նախ նշում է, որ «Բանակի ակունքները գալիս են քաղաքական և ռազմական քայլերից», ապա ներկայացնում դրանցից ամենաէականները: «Առաջին քաղաքական քայլը ես համարում եմ [1990 թվականին] ՀԱԲ-ի վճռական ու կտրուկ ցրումը: Եթե Ալիևը, Շևարնաձեն, մյուսները մինչ այդ ունենային այդ քաղաքական վճռականությունը, այդ համարձակությունը, իրենց մոտ անկասկած ավելի լավ կլիներ, մեր պատերազմը կարող էր այլ ընթացք ունենալ», – հայտարարում է Վազգեն Սարգսյանը:

Այսինքն՝ Վազգեն Սարգսյանը ոչ միայն ամբողջովին կիսում էր ՀԱԲ-ի՝ «Հայոց ազգային բանակ» անվանումը կրող զինված կազմավորման լուծարման որոշումը, այլև՝ դա համարում էր Արցախյան պատերազմի հաջողությունների առաջնային պայմանը: (ՀԱԲ-ը հրաժարվել էր ենթարկվել Հայաստանի սահմաններում բոլոր զինված կազմավորումները Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի ենթակայության տակ դնելու ԳԽ որոշմանը):

Արցախյան պատերազմում գրանցված հաջողությունները պայմանավորող երկրորդ քայլը Վազգեն Սարգսյանը ներկայացնում է հետևյալ կերպ. «Երբ 1991 թվականին սկսվեց անկախության «ֆեյվերկը», բոլորը սովետական բանակից վերցնում էին այն, ինչ հնարավոր էր վերցնել: Գրաչովն էլ [ԽՍՀՄ ՊՆ փոխնախարար, ՌԴ ՊՆ նախարար] ինձ համոզում էր՝ «Դու էլ վերցրու ամեն ինչ», բայց էդ պահին ես էլ սթափ եղա ու Գրաչովին ասացի՝ «Նախագահի [այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի] հետ պետք ա խոսես»: Գրաչովի հետ գնացինք Նախագահի մոտ, Նախագահը ասաց հետևյալը. «Մեզ ռուսական բանակի առնվազն երկու գունդ Հայաստանում պետք ա: Մեզ պետք ա, իհարկե, էնքան զենք-զինամթերք, որ մենք կարողանանք էս կռիվը տանենք, բայց ռուսական բանակը էստեղից չեմ ուզում հանել: Դա իմ ծրագրերի մեջ չկա»: Ինքը [այսինքն՝ Գրաչովը] հիմա պատմում ա, թե ինքն ա Նախագահին ասել՝ «Թող մնա» և այլն, բայց Նախագահն ա ասել՝ «Թող այդ 2 զորքերը մնան»: Ու հետո այդ երկու օջախը դառավ այդ պորտալարը: […] Ճիշտ որոշում ընդունվեց. պորտալարը մնաց: Էս պորտալարը մինչև էսօր բերում ա: Էն, ինչ-որ մենք ստացել ենք սովետական զորքերից, 1996 թվականին էդ ամեն ինչը եռապատկվել ա: Էդ պորտալարն ա բերել»:

Այսինքն՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանում ռուսական երկու զորախմբերի պահպանումը համարում էր Արցախյան պատերազմում գրանցված հաղթանակի պայմաններից մեկը, իսկ գաղափարի հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ավելին, Վազգեն Սարգսյանը, մանրամասները ներկայացնելիս, նաև զղջալով խոստովանում է, որ սկզբնական շրջանում ինքն էլ է համարել, որ ռուսները զինտեխնիկան պետք է տան մեզ, իսկ զորքերը դուրս բերվեն. «Դե ես ջահել տղա էի, ի՞նչ էի հասկանում, ասում էի՝ «Թող սաղ մեզ տան, գնան»: Ինքը [այսինքն՝ Տեր-Պետրոսյանը] ասաց՝ «Չէ, պետք ա մնան»»:

«Տա Աստված էն օրը, որ մենք կարողանանք պարզ խոսել՝ արդեն ժողովրդի աչքի առաջ: Չգիտեն: Ժողովուրդը պետք ա իմանա», – լավատեսական տրամադրությամբ եզրափակում է Սարգսյանը:

Տվյալ տեսաձայնագրումից անցել է գրեթե 25 տարի, սակայն շատերը դեռևս շարունակում են առաջնորդվել ռուսական հայտնի «слышим, но не слушаем» արտահայտության տրամադրություններով:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 weeks ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները