Ճապոնիան 2020-ի Օլիմպիական խաղերը կանցկացնի ըստ ժամանակացույցի՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոյի խոսքերն է մեջբերել france24.com-ը:
«Օլիմպիադայի պատասխանատուները միասին աշխատում են ՕԽ-ն հաջող պատրաստելու և հյուրընկալելու համար: Կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները նրանց աջակցելու համար»,- ասել է Կատոն:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020-ի ամռանը, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով: