Իսկ մենք հպարտանում ու՝ արդեն երկու օր է՝ հպարտությամբ տարածում ենք, թե․ «դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ, կռվել են մինչեւ վերջին փամփուշտը»։ Որքա՞ն կարելի է բանակ ունեցող երկրի ժողովրդին պարտիզանա-տեռորիստա-ֆիդայական այս հերոսապատումներով կերակրել։
Իսկ որ դիրքում եղած զինվորի փամփուշտը չպետք է ավարտվի, որ անխափան մատակարարում պետք է լինի, որ դիրքը՝ դիրք, իսկ սահմանը` սահման պետք է լինեն՝ կարեւոր չէ։
Կարեւորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը։