Արտաքին աշխարհ
Մեհրիբանը խնդրել է Ալիևին այլևս «Nə oldu Pashinyan» չասել
«Ես տեսնում եմ, որ իմ արած «Nə oldu Pashinyan?» (Դե ինչ, Փաշինյան) արտահայտությունը մեմ է դարձել։ Ես նորից կցանկանայի այդպես դիմել Փաշինյանին, բայց տիկին Մեհրիբանն ինձ տանը ասաց, որպեսզի ես այլևս չգործածեմ այդ արտահայտությունը»,֊ CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ամեն ինչ անցյալում է մնացել, Աստծո սիրուն, դա էլ անցյալում թող»,֊ասաց ինձ Մեհրիբանը»,֊ասել է Ալիևը։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: