Արտաքին աշխարհ
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց, փոխանցում է Ermenihaber-ը։
Պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանով երկրների մեջ:
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում առկա ահաբեկչության վտանգի պատճառով: Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք և Հաքքարի նահանգներում ահաբեկչության վտանգ կա: Այդ շրջանները նույնպես ներառված են վտանգի ամենաբարձ աստիճանի մեջ:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: