Հիմա ինչ, էս ոստիկանապետն էլ է ուզում ինքնահաստատվել բռնությունների միջոցով։ Ոչ նրա խոսքն ենք լսել, ոչ նրա բացատրություններն ու վերաբերմունքն ենք տեսել։ եթե հրապարակայնորեն են այսքան սանձարձակ, ապա պատկերացրեք բաժիններում ինչ են անում։Լոռու մարզի Մարց գյուղը ասպատակելուց հետո շարունակում են հարձակումները իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների վրա, նրանց արժանապատվությունը նսեմացնելով ու ստորացնելով։ Հիմա հարց եմ տալիս պարոն ոստիկանապետին, ինչ կանեիք դուք, եթե ոստիկաններին շալվարը իջեցված քարշ տային փողոցներով։ Իմացեք, որ որևէ առավելություն չունեք մյուսների նկատմամբ։ Կրթեք ձեր տգետ ու բռիի ոստիկաններին։ Ահա թե ինչով դուք պետք է զբաղվեք, իսկ եթե չեք կարող՝ հեռացեք