Լավ էս ի՞նչ ագրեսիա է, էս ի՞նչ մարդատյացություն է… – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Լավ էս ի՞նչ ագրեսիա է, էս ի՞նչ մարդատյացություն է…

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքում գրել է․

Մի քանի օր է, ինչ համացանցը ցնցվում է Հաղարծնի ծառի հայտնի տեսանյութից։ Տարբեր կայքերում, էջերում, մասնագիտական խմբերում բոլորը գոռում են, աղաղակում, անիծում, հայհոյում․․․

Ես երևի չէի էլ անդրադառնա այս “հայոց հարցին”, եթե նաև մեր՝ զբոսաշրջության խմբերում հարցն ակտուալ չլիներ։

Ցանկանում եմ, որ ամենասկզբում մի քանի հարցի մենք ինքներս մեզ համար պատասխանենք։

1․ Էդ ի՞նչ ծառ էր

2․ Ի՞նչ տեղի ունեցավ

3․ Արդյո՞ք արձագանքը համաչափ էր կատարվածին

Սկսենք ամենասկզբից։

Տվյալ չորացած քյոթուկը, այո հենց ՔՅՈԹՈՒԿԸ, իրենից որևէ արժեք չէր ներկայացնում՝ ո՛չ մշակութային և ո՛չ էլ բնապահպանական տեսանկյունից։ Այո՛, դա ժամանակին ընկուզենի է եղել՝ մեծ ու դարավոր, այո՛ դրա հետ ժամանակին լավ չեն վարվել, ինչի արդյունքում ինքը չորացել է, այնուհետև հրդեհվել ու մահացել․․․ Ու այսօր այդ դարավոր ընկուզենուց ընդամենը մի չորացած կոճղ է մնացել, որը ո՛չ մարդկությանն է պիտանի, ո՛չ էլ բնությանը։

Այն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում միանշանակ, այլապես գրանցված կլիներ համապատասխան ձևով ու կլիներ հատուկ պահպանության տակ։

Անցնելով երկրորդ հարցին, թե ինչ տեղի ունեցավ՝ փաստենք, որ մի երիտասարդ ՊԱՏԱՀԱԲԱՐ վնասեց տվյալ չորացած ՔՅՈԹՈՒԿԸ։ Դե հիմա կասեք, թե բա չէ՞ր տեսնում, որ ինքն ավելի մարմնեղ է, քան թե էդ անցքը և այլն, և այլն․․․ դե հիմա, երկար չմտածեց, ու այդպիսով վնասեց։

Ու ի՞նչ է ստացվում։ Էստեղ մենք մոտենում ենք 3-րդ հարցին՝ կատարվածի և արձագանքի ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆԸ։ Ես խորապես համոզված եմ, որ այս մասսայական փսիխոզը շատ անհամաչափ արձագանք է տեղի ունեցածին։

Ես կհասկանայի ձեր անթաքույց վրդովմունքը, եթե խոսքը գնար մշակութային հուշարձանի թեկուզ պատահաբար վնասման մասին, եթե խոսքը գնար կանաչ ծառի մասին, որը կտրել են, եթե խոսքը գնար ինչ-որ բնական հուշարձանի մասին, որը պաշտոնապես նման ստատուս ունի։ Բայց մենք խոսում ենք ինչ-որ ՔՅՈԹՈՒԿԻ մասին, որին որոշ խմբեր տվել են ինչ-որ սնոտիապաշտական նշանակություն։

Ի դեպ, եկե՛ք նկատենք, որ դա կրոնի ու հավատի հետ որևէ աղերս չունի։ Ցանկացած իրական հավատացյալ շատ լավ գիտի, որ ծառերը երազանքներ չեն կարող իրականացնել, որ միայն աղոթքն է Բարձրյալի հետ շփման ճշմարիտ ուղին։

Դե իսկ աթեիստներն էլ վստահ են, որ չկան գերբնական ուժեր։ Արդ այս ի՞նչ իրարանցում է, այս ի՞նչ ողբ ու կական է։

Չէ, դուք հասկանո՞ւմ եք, որ ինչ որ չորացած ծառի համար անարգանքի սյունին եք գամել, հոգեկան տրավմաներ եք պատճառում զգացմունքներ, ապրումներ ու հույզեր ունեցող ԿԵՆԴԱՆԻ մարդուն։ Ում դուք չեք ճանաչում, չգիտեք, թե ով է, ինչով է զբաղվում։ Ով իր գոյությամբ հաստատ շատ ավելի մեծ օգուտ է տալիս աշխարհին ու մարդկությանը։

Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք տվյալ տղայի հոգեվիճակը, ով մի օրում դարձավ լայն մասսաների քննարկման ու հարձակման թիրախը, ում աջ ու ձախ հայհոյում են, պիտակավորում․․․ ու ինչի՞ համար, որ պատահաբար ինչ-որ քյոթո՞ւկ է ջարդել։

Լավ էս ի՞նչ ագրեսիա է, էս ի՞նչ մարդատյացություն է։

Էլ չեմ խոսում իրենց քաղաքական գործիչ ու մարդու իրավունքների պաշտպան հորջորջողների մասին, ովքեր “ժողովրդի հետ, ժողովրդի համար” կեղծ օրակարգի տրամաբանության մեջ փորձում են սանձել լայն ու որոշ չափով տգետ մասսաների հուզական ալիքներն ու շարունակել մնալ ջրի երեսին։

Ժողովո՛ւրդ, մի բան սխալ է, մենք մի բան էն չենք անում, մի հատ թա՛փ տվեք ձեզ։

Մենք վերածվել ենք խելագարված ամբոխի, ով չորացած տախտակ է ման գալիս՝ վրան ինչ-որ մեկին խաչելու համար։

ՀԳ․ Մեր աչքերի առաջ ամեն օր, ամեն ժամ հուշարձաններ են պղծվում, աղտոտվում ու քանդվում, դուք դրա մասին մտածեք։

Advertisement

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները