Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի մեկին՝ դպրոցականներին նոր ուստարվա մեկնարկի առթիվ շնորհավորելիս, նրանց հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երեխա տարիքում երազել է դառնալ նավաստի, հետախույզ, կամ օդաչու եւ կարելի է ասել, որ իրականացրել է իր երազանքը։
«Ես կարողացա հասնել նրան, ինչ երազում էի։ Շատ տղաներ են ցանկանում դառնալ օդաչու կամ նավաստի։ Ես էլ էի երազում։ Հետո սկսեցի երազել, որ կդառնամ հետախույզ։ Եւ իրականացրեցի երազանքս։ Նույնիսկ երբեմն զարմանում եմ, թե ինչպես ստացվեց դա։
Դա այնքան էլ դյուրին չէ, գալ ու ասել՝ ես ուզում եմ հետախույզ դառնալ, ու հենց ասես, քեզ վերցնեն աշխատանքի։ Բայց ես կարողացա դառնալ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։