Չարչյանին միտումնավոր տանում են Մանվել Գրիգորյանի ճանապարհով – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Չարչյանին միտումնավոր տանում են Մանվել Գրիգորյանի ճանապարհով

Պրոֆեսոր Արմեն Չարչյանին միտումնավոր տանում են գեներալ Մանվել Գրիգորյանի ճանապարհով: Այս մասին իր ֆեսյբուքյան  էջում գրել է հոգեբան Միհրդաատ Մադաթյանը:

«Սպանությունը միայն զենքով չի լինում Տիկնայք և Պարոնայք և մենք ոչ վաղ անցյալում տեսանք, թե ինչպես բոլորիս աչքի առջև սպանեցին Արցախյան առաջին ազատամարտի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Իհարկե ընթացքում բոլորս հասկացանք, որ «տուշոնկա շոուն», որը կազմակերպել էին այս իշխանությունները անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, իր մեջ ոչ մի հակաօրինական տարր չէր պարունակում, սակայն փաստը մնաց փաստ, որ գեներալը այլևս կենդանի չէ։ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատեցին միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ նա կմահանա ՔԿՀ-ում…

Հիմա նույն սպանության ակտը իրականացնում են պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ, սակայն մի քանի տարբերություն կա այս երկու պատմությունների միջև՝ եթե Մանվել Գրիգորյանի դեպքում ունեինք հորինած փշաքաղեցնող պատմություն, ապա այս դեպքում, ձերբակալությունը ուղղակի անհասկանալի պատճառներով է, պրն Չարչյանը ԱԺ պատգամավոր է և ունի անձեռնմխելիություն և ամենակարևորը, ես կարծում էի, որ բժշկական համայնքը և այն բոլոր տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պրն Չարչյանի շնորհիվ ԿՅԱՆՔ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ, կամ փոխել են իրենց կյանքի որակը, իրենց բողոքի ձայնը կարտահայտեն այս առիթով և հանրային որոշակի կարծիք կձևավորվի… Պարզվում է սխալվել եմ և «եղունգ ունես գլուխդ քորի» սկզբունքը, աշխատում է նաև այս, կարծես թե կրթված և մտածող խավի մոտ։ Իսկ երբեմն նույնիսկ աշխատում է «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքը և սկզբունքայնորեն այս իշխանություններին դեմ բժիշկներն ու մտածողները, արագորեն սկսում են տեղավորել փաշինյանական թիմի հաստ աղիքում, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆՏԵՂ ԿԱ ՀԱՑ։

Մի խոսքով, այսօրվա Հայաստանի կրթված հանրությունը, լուռ նայում է թե ինչպես են այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՍՊԱՆՈւՄ պրոֆեսոր Արմեն Չարչյանին, իրենց ուսուցչին, գործընկերոջը, բժշկին, մի խոսքով մեր դարաշրջանի հայ հումանիստներից մեկին, «խոհանոցներում» գլուխը տարուբերելով և շատ նեղ շրջապատում պախարակելով, սակայն բարձրաձայն վախենալով արտահայտել իրենց կարծիքը։

Ես դեմ եմ հակամարդասիրական այն գործընթացներին, որի մասին հաճախ հնչում է համացանցում, թե բժիշկները պետք է դադարեցնեն բուժական գործընթացը պահանջելով ազատ արձակել իրենց գործընկերոջը։ Սակայն քար լռությունը, որն այսօր տիրում է հանրության մեջ, այդ լռողներին ակամայից դարձնում է մարդասպանության հանցակիցներ»,- գրել է նա։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր10 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները