Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ, հանդիպելով նրան ու վերջինիս 20-ամա որդուն՝ վիճաբանել է նրանց հետ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ, սակայն հարևանների միջամտության արդյունքում երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ: Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված  անձանց ներկայությունը,  իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը՝ ժամը 05:11-ին, 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով, ինչպես նաև՝ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները