Արտաքին աշխարհ
Գվինեայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ խռովարարները գերեվարել են երկրի նախագահին
Գվինեայիում պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որի արդյունքում ապստամբ ուժերի կողմից գերեվարվել է նաև երկրի նախագահը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ նախագահի գերեվարումը տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ կատարել էին հատուկ ջոկատայինները:
Խռովարարները նաև փակել են դեպի Գվինեա Կոնակրի մայրաքաղաք տանող ճանապարհը, տեղեկացնում է Guinee News պորտալը:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: