Զոհված զինվորների ծնողները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Զոհված զինվորների ծնողները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

«Վարչախումբն անմարդակային կտտանքների է ենթարկում վաստակաշատ բժիշկ, պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին: Չնայած առակա ծանր հիվանդություններին նա շարունակում է ապօրինաբար մնալ կալանքի տակ: Արմեն Չարչյանը կալանավայրում սրտի սուր կաթված է տարել, շաքարը նորմայից բարձր է մի քանի անգամ:

Մենք, հերոս տղաների ծնողներս, ընտանիքի անդամներս ամենից լավ գիտենք, թե ինչ արժեք ունի կյանքը: Մեր տղերքն ամենաթանկը՝ իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, բայց ոչ նրա համար, որ հազարավոր կյանքեր, այդ թվում զինվորների, նրանց ծնողների կյանքեր փրկած պրոֆեսոր Չարչյանն այսօր ենթարկվի անմարդկային կտտանքների:

Այսօր մեր տղերքը մեզ ասում են՝ Արմեն Չարչյանը մենք ենք, արեք նրա համար այն, ինչ կանեիք մեզ համար: Այսօր առաջին հերթին պետք է փրկել պրոֆեսորի կյանքը և մենք վարչախմբից, իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք ժամ առաջ փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը և նրան րոպե առաջ ազատել կալանքից», – ասված է հայտարարությունում։

Հերոս տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ

Գեղամ Նազարյան

Վարդան Երմալովյան

Աստղիկ Գալեյան

Վարդան Ամալյան

Արմինե Ամալյան

Խաչիկ Մանուկյան

Արամ Մանուկյան

Սիրանույշ Մանուկյան

Բորիկ Կոյտիկով

Սեդա Ջավախյան

Գրիգոր Ջավախյան

Նարինե Ջավախյան

Թագուհի Արեստակեսյան

Տարոն Թորոսյան

Միլենա Թորոսյան

Օֆելյա Ավետիսյան

Լիլիթ Երմալովյան

Աստղիկ Ավետիսյան

Սյուզաննա Գրիգորյան

Հրաչ Գրիգորյան

Արայիկ Գրիգորյան

Եղնիկ Երմալովյան

Միքայել Խաչատրյան

Հայկ Խաչատրյան

Սուսաննա Աղաջանյան

Քիշմիշ Խաչատրյան

Արտավազդ Ավետիսյան

Ոսկի Խաչատրյան

Սայաթ Խաչատրյան

Արեգնազ Գալոյան

Նշան Դարբինյան

Նատալյա Երմալովյան

Արմեն Ներսիսյան

Մարիա Ադամյան

Արթուր Ներսիսյան

Իվան Ներսիսյան

Զվարթ Վարդանյան

Համլետ Ադամյան

Հովհաննես Ադամյան

Արմինե Ադամյան

Արմինե Ներսիսյան

Մանվել Հովհաննիսյան

Կամո Գրիգորյան

Համբարձում Հովհաննիսյան

Գրիգոր Հովհաննիսյան

Արմեն Կարապետյան

Ջանիբեկ Կարապետյան

Փառանձեմ Վարդանյան

Գալուստ Սարգսյան

Պարգեւ Սարգսյան

Սեյրան Մկրտչյան

Լուսինե Մկրտչյան

Սուրեն Հարությունյան

Արմեն Մկրչյան

Հակոբ Մկրտչյան

Սամբել Հարությունյան

Դերենիկ Մկրտչյան

Վարդան Մկրտչյան

Ղարիբ Հարությունյան

Գրիգոր Հարությունյան

Նորայր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

Արուսյակ Հարությունյան

Կարեն Օհանջանյան

Ելիզավետա Օհանջանյան

Արտեմ Արուտյունով

Աիդա Խաչատրյան

Ելիզավետա Արուտյունովա

Նելլի Հայրապետյան

Հենրիկ Խաչատրյան

Լիլիա Խաչատրյան

Նաիրա Հայրապետյան

Կարինե Հայրապետյան

Վիկտոր Քոչարյան

Միքայել Քոչարյան

Կարեն Քոչարյան

Հայկ Քոչարյան

Արֆենիա Քոչարյան

Արեւ Ղազարյան

Ռոման Հակոբյան

Նաիրա Գրիգորյան

Արեւ Հակոբյան

Անուշ Ազատյան

Լիզա Բարսամյան

Աշոտ Ավետիսյան

Անի Դավթյան

Սարգիս Հովհաննիսյան

Ռիտա Դավթյան

Նաիրա Բալայան

Սամվել Ենոքյան

Հրաչ Ենոքյան

Արմեն Կարապետյան

Կարինե Կարապետյան

Թերեզա Կարապետյան

Արման Մարտիրոսյան

Արուս Ստեփանյան

Նաիրա Խաչատրյան

Վախթանգ Շահրամանյան

Մանուշ Սահակյան

Տիգրան Անդրեասյան

Տաթեւ Անդրեասյան

Վարսիկ Մարգարյան

Զավեն Մկրտչյան

Արեւիկ Մկրտչյան

Աննա Մկրտչյան-Մայիլյան

Լիլիթ Եգլարյան

Ռոստամ Խաչատրյան

Աղավնիկ Մարտիրոսյան

Ալմաստ Հարությունյան

Անահիտ Սարգսյան

Ռուզաննա Սարգսյան

Շահեն Զաքարյան

Ալվարդ Ավթանդիլյան

Նարինե Շահբարյան

Տոնական Շահբարյան

Արմինե Հարությունյան

Հասմիկ Մարտիրոսյան

Գեղամ Մարտիրոսյան

Գայանե Շահբարյան

Լիլիթ Մանուկյան

Արաքսյա Մանուկյան

Վարդիթեր Առուշանյան

Հերմինե Առուշանյան

Դավիթ Առուշանյան

Սեյրան Շահբարյան

Արփինե Հովսեփյան

Տիրան Շահբարյան 

Արթուր Երմալովյան

Մարգուշ Երմալովյան

Աննա Եղիազարյան

Հարություն Շահնազարյան

Թամարա Կիրակոսյան

Էլյա Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Նաիրա Նազարյան

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները