Ժամանց
«Չեմ ուզում ամուսնանալ, տղամարդիկ վախկոտ են դարձել մի տեսակ․․․»․ Նազենի Հովհաննիսյան
Հետևորդներից մեկը հաղորդավարուհուց հետաքրքրվել է․ «Ինչու՞ չեք ամուսնանում։ Դուք իդեալական մայր կլինեք», ինչին ի պատասխան նա գրել է․
«Չեմ ուզում․․․ ամուսնանալ․․․ տղամարդիկ վախկոտ են դարձել մի տեսակ․․․ ես վախի նկատմամբ բարկանում եմ»։

«Մենք բոլորս էլ կիսատ ենք «խոսում»… վախենալով դիմացինին խոցելուց, մինչև հասարակության մեզ՝ Լինչի դատաստանի ենթարկելը… դատել՝ առանց դատ ու դատաստան.., երբ հանգիստ չեն թողնում անգամ մահից հետո…»:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: