Փողոցով մի աննկարագրելի սիրուն աղջիկ էր անցնում, համարյա անչափահաս։ Ծխելով։ Տխուր մտածում եմ՝ ի՜նչ վատ ա, էսքան շարմաղ-սիրուն՝ ու ծխում ա։ Ու անմիջապես հասկանում եմ, որ մտածածս ստից միտք էր։ Ի՞նչ կապ ունի՝ շատ սիրուն թե քիչ սիրուն, տղա թե աղջիկ։ Բոլորն են ափսոս, մանավանդ երբ դեռ մաշուր չի՝ մոտ ապագայում ինչ են դառնալու կամ ինչի են վերածվելու։ Մի խոսքով՝ էրեխեք ջան, մանավանդ քանի դեռ ստաժավոր չեք, ու քանի դեռ ծխելը ինքնաարդարացման շորշոփներով տոգորված կենսափիլիսոփայություն չեք դարձրել, մի հատ ուղղակի մտածեք է՛լի՝ էդ ախմախ ծուխը որ ի՞նչ եք անիմաստ լցնում ձեր մատղաշ ներաշխարհն ու ապականում ձեր թոքերը, որ ազատություն, սեր ու սարուձոր շնչելու և արդյունք ստեղծելու համար են։ Ստաժավորները հլա հասկացանք, իրանցը դժվար ա։ Դուք քանի դեռ կարաք՝ թարգեք․ կամ ամենալավն ու հեշտն էն ա, որ ուղղակի չսկսեք։ Ա դե դժվար ա՞, մի՛ սկսեք է՛լի, մի՛ սկսեք էդ զահռըմարը։
• Իսկ ինչ վերաբերում ա նարկոտիկներին (հատկապես էն վատերին՝ կախվածություն ու վնաս տվող), ապա ցանկացած մարդ, որ ձեզ ասում ա՝ չես ուզի՞ մի հատ փորձես, աշխարհ մեռնել կա, սա ա իսկական կայֆը ու նման հայվանություններ, ուրեմն, ցավներդ տանեմ, եթե չեք կարում դրա քիթ-մռութն արնաշաղախ անեք (կամ, որ ավելի վատ ա, եթե ձեր մեջ չի առաջանում նման ցանկություն), ուրեմն ուղղակի հեռու փախեք էդ գերագույն տականքից։
• Փախեք․․․ Ու մեկ-մեկ մի երկու վստահելի իսանի հետ սար գնացեք, գիշերը վրանից դուրս նայեք ու աստղերից հարբեք, տեսեք, թե աշխարհն ու տիեզերքն ինչ հոտ ունեն, ու թե «աշխարհ մեռնել կա»-ն ինչին ա վերաբերում։