Արտաքին աշխարհ
Հնդկաստանում մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել 11 մարդու մոտ
Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջը, հաղորդում Է NDTV-ն:
Համահնդկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ վիրուսի փոխանցողներ են հանդիսանում մրգի չղջիկները: Շնչուղիների հետ կապված ախտանշաններից բացի, վիրուսը կարող Է նաեւ առաջացրել տենդ, մկանային ցավեր, գլխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց:
«Մրգի չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այդ վիրուսը կարող Է տարածվել: Մենք չունենք այդ հիվանդության բուժման հատուկ մեթոդ»,-ասել Է նա: Բիսվասը հայտնել Է, որ վիրուսն արագորեն փոխանցվում Է մարդուց մարդուն:
«Դրանից առաջ մեզ մոտ եղել Է Nipah վիրուսի երկու բռնկում. մեկը՝ Քերալայում, մյուսը՝ Արեւմտյան Բենգալիայում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդացածների մոտավորապես 90 տոկոսը մահացել Է»,-ասել Է Բիսվասը:
Նա հավելել Է, որ խնդիրը կրում Է գլոգալ բնույթ, եւ Հնդկաստանի մերձակայքում գտնվող մի շարք այնպիսի երկրներում, ինչպիսին Բանգլադեշն Է, քանիցս տեղի են ունեցել վիրուսի բռնկումներ: Ավելի վաղ Քերալայի իշխանությունները հաղորդել են այս նահանգի Քոջիքոդ քաղաքում Nipah վիրուսից 12 տարեկան տղայի մահվան մասին:
Այստեղ ուղարկվել Է բժշկական բրիգադ, որն այցելել Է տղայի տուն եւ ռամբուտան մրգի նմուշներ վերցրել շրջակա տարածքներում՝ վարակի աղբյուրները որոշելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: