Զոհվածների ծնողները կոչ են անում հրաժարվել «գունագեղ տոնակատարությունից» – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Զոհվածների ծնողները կոչ են անում հրաժարվել «գունագեղ տոնակատարությունից»

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները «սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք»: Այս մասին նշվում է ծնողների տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Գործող վարչապետը Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:

Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք:

Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին եւ ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը եւ հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ եւ մեր տղաների հիշատակին:

Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից, եւ անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:

Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ

Գեղամ Նազարյան
Վարդան Երմալովյան
Աստղիկ Գալեյան
Մանուշակ Ստեփանյան
Խաչիկ Մանուկյան
Արամ Մանուկյան
Սիրանույշ Մանուկյան
Բորիկ Կոյտիկով
Սեդա Ջավախյան
Գրիգոր Ջավախյան
Նարինե Ջավախյան
Թագուհի Արեստակեսյան
Տարոն Թորոսյան
Միլենա Թորոսյան
Օֆելյա Ավետիսյան
Լիլիթ Երմալովյան
Աստղիկ Ավետիսյան
Սյուզաննա Գրիգորյան
Հրաչ Գրիգորյան
Արայիկ Գրիգորյան
Եղնիկ Երմալովյան
Միքայել Խաչատրյան
Հայկ Խաչատրյան
Սուսաննա Աղաջանյան
Քիշմիշ Խաչատրյան
Արտավազդ Ավետիսյան
Ոսկի Խաչատրյան
Սայաթ Խաչատրյան
Արեգնազ Գալոյան
Նշան Դարբինյան
Նատալյա Երմալովյան
Արմեն Ներսիսյան
Մարիա Ադամյան
Արթուր Ներսիսյան
Իվան Ներսիսյան
Զվարթ Վարդանյան
Համլետ Ադամյան
Հովհաննես Ադամյան
Արմինե Ադամյան
Արմինե Ներսիսյան
Մանվել Հովհաննիսյան
Կամո Գրիգորյան
Համբարձում Հովհաննիսյան
Գրիգոր Հովհաննիսյան
Արմեն Կարապետյան
Ջանիբեկ Կարապետյան
Փառանձեմ Վարդանյան
Գալուստ Սարգսյան
Պարգեւ Սարգսյան
Սեյրան Մկրտչյան
Լուսինե Մկրտչյան
Սուրեն Հարությունյան
Արմեն Մկրչյան
Հակոբ Մկրտչյան
Սամբել Հարությունյան
Դերենիկ Մկրտչյան
Վարդան Մկրտչյան
Ղարիբ Հարությունյան
Գրիգոր Հարությունյան
Նորայր Մկրտչյան
Մհեր Մկրտչյան
Արուսյակ Հարությունյան
Կարեն Օհանջանյան
Ելիզավետա Օհանջանյան
Արտեմ Արուտյունով
Աիդա Խաչատրյան​
Ելիզավետա Արուտյունովա
Նելլի Հայրապետյան
Հենրիկ Խաչատրյան
Լիլիա Խաչատրյան
Նաիրա Հայրապետյան
Կարինե Հայրապետյան
Վիկտոր Քոչարյան
Միքայել Քոչարյան
Կարեն Քոչարյան
Հայկ Քոչարյան
Արֆենիա Քոչարյան
Արեւ Ղազարյան
Ռոման Հակոբյան
Նաիրա Գրիգորյան
Արեւ Հակոբյան
Անուշ Ազատյան
Լիզա Բարսամյան
Աշոտ Ավետիսյան
Անի Դավթյան
Սարգիս Հովհաննիսյան
Ռիտա Դավթյան
Նաիրա Բալայան
Սամվել Ենոքյան
Հրաչ Ենոքյան
Արմեն Կարապետյան
Կարինե Կարապետյան
Թերեզա Կարապետյան
Արման Մարտիրոսյան
Արուս Ստեփանյան
Նաիրա Խաչատրյան
Վախթանգ Շահրամանյան
Մանուշ Սահակյան
Տիգրան Անդրեասյան
Տաթեւ Անդրեասյան
Վարսիկ Մարգարյան
Զավեն Մկրտչյան
Արեւիկ Մկրտչյան
Աննա Մկրտչյան-Մայիլյան
Լիլիթ Եգլարյան
Ռոստամ Խաչատրյան
Աղավնիկ Մարտիրոսյան
Ալմաստ Հարությունյան
Անահիտ Սարգսյան
Ռուզաննա Սարգսյան
Շահեն Զաքարյան
Ալվարդ Ավթանդիլյան
Նարինե Շահբարյան
Տոնական Շահբարյան
Արմինե Հարությունյան
Հասմիկ Մարտիրոսյան
Գեղամ Մարտիրոսյան
Գայանե Շահբարյան
Լիլիթ Մանուկյան
Արաքսյա Մանուկյան
Վարդիթեր Առուշանյան
Հերմինե Առուշանյան
Դավիթ Առուշանյան
Սեյրան Շահբարյան
Արփինե Հովսեփյան
Տիրան Շահբարյան
Արթուր Երմալովյան
Մարգուշ Երմալովյան
Աննա Եղիազարյան
Հարություն Շահնազարյան
Թամարա Կիրակոսյան
Էլյա Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Նաիրա Նազարյան
Նարինե Կարապետյան
Տիգրան Ամիրխանյան
Վլադ Անաստասյան
Տաիսիա Գրիգորյան
Գոհար Գեւորգյան
Անահիտ Սուքիասյան
Մխիթար Պետրոսյան
Հովհաննես Սահակյան
Արմեն Շահբազյան
Համլետ Գրիգորյան
Մնաց Մնացականյան
Կարինե Մնացականյան
Լուսինե Օրդյան
Նաիրա Կիրակոսյան
Արմինե Համբարձումյան
Խաչատուր Պետրոսյան
Նարինե Ժամկոչյան
Աննա Ժամկոչյան
Արփինե Պետրոսյան
Լուսինե Դավթյան
Նվարդ Գալստյան
Սոնիկ Բաբայան
Ռուզաննա Ալեքսանյան
Արամ Գրիգորյան
Աննա Ստեփանյան
Մարիամ Ավագյան
Արմենուհի Հարությունյան
Արմենուհի Մարգարյան
Էլեն Նավոյան
Գուրգեն Նավոյան
Մանե Նավոյան
Անի Նավոյան
Բագրատ Փորիխանյան
Գոհար Ենգիբարյան
Ռուզաննա Պետրոսյան
Ջուլետա Խաչատրյան
Դիանա Բաղոյան
Նանե Պետրոսյան
Անահիտ Հարությունյան
Հասմիկ Պետրոսյան
Քնարիկ Պետրոսյան
Կարեն Մարտիրոսյան
Էլեն Մարտիրոսյան
Յուրա Մարտիրոսյան
Արմինե Հովհաննիսյան
Կարեն Հակոբյան
Լիլիթ Ներսեսյան
Հովհաննես Մկրտչյան
Մելանյա Խոսրովյան
Արմեն Ասլանյան
Գոռ Ասլանյան
Սամվել Ասլանյան
Քրիստ Խաչատրյան
Աստղիկ Մանասյան
Ազատ Խոսրովյան
Ռոման Ասլանյան
Զեփյուռ Խաչատրյան
Վարազդատ Հարությունյան
Վարդան Հարությունյան
Արթուր Խաչատրյան
Հայկ Եգլարյան
Արա Պուլուզյան
Ալյոնա Գրիգորյան
Միքայել Հաջյան
Գոհարիկ Քոչարյան
Նինա Ստեփանյան
Հովիկ Բաղդասարյան
Միքայել Եսայան
Քրիստինե Եսայան
Մարիաննա Սարգսյան
Զարուհի Շահրամանյան
Նաիրուհի Հակոբյան
Սարգիս Հակոբյան
Օլգա Շահնազարյան
Վիլեն Շահնազարյան
Վիոլետա Կարապետյան
Վլադիսլավ Կարապետյան
Սուսաննա Խանագյան
Սամվել Խանագյան
Գրիգորի Հովհաննեսյան
Կարո Պետրոսյան
Սլավիկ Բաղրամյան
Էրիկ Սարգսյան
Էլինա Սարգսյան
Հարոյան Մելանյա
Աղաջանյան Սամվել
Լուսինա Աղաջանյան
Նինել Աղաջանյան
Խաչատուր Հարոյան
Էդուարդ Հարոյան
Աշոտ Հարոյան
Մարինե Հարոյան
Մայրամ Կարապետյան
Լուսինա Մաթեւոսյան
Արմեն Աղաջանյան
Էլմիրա Հովակիմյան
Հայկ Աղաջանյան
Իվան Աղաջանյան
Առաքել Աղաջանյան
Արտյոմ Աղաջանյան
Ալլա Դավթյան
Զինաիդա Աղաջանյան
Ռենատա Մնացականյան
Գեւորգ Գեւորգյան
Գարուշ Գեւորգյան
Մոնիկա Գեւորգյան
Էդիկ Գալստյան
Ռուզաննա Մինասյան
Նարեկ Գալստյան
Լենդրուշ Գալստյան
Ստյոպա Միչիկյան
Մհեր Միչիկյան
Կարեն Միչիկյան
Առնակ Հովհաննիսյան
Հրայր Հովհաննիսյան
Հասմիկ Խլղաթյան
Ժաննա Ավետիսյան
Թագուհի Բարսեղյան
Հասմիկ Գաբրիելյան
Սարգիս Գաբրիելյան
Գարուշ Գաբրիելյան
Շաքե Երանյան
Տաթեւիկ Երանյան
Գայա Հակոբյան
Սոնա Մարտիրոսյան
Գոռ Խումարյան
Հերիքնազ Հակոբյան
Անդրանիկ Բադալյան
Հայկ Հակոբյան
Շահեն Մանուկյան
Արմինե Մանուկյան
Լիպարիտ Մանուկյան
Արուսյակ Մանուկյան
Շուշան Բադալյան
Լիլիթ Պրազյան
Աննա Ասրյան
Սուսան Ասրյան
Արմեն Ասրյան
Գոհար Ասրյան
Նարինե Վարդանյան
Հակոբ Կիրակոսյան
Զաբելա Կիրակոսյան
Նորայր Կիրակոսյան
Արսեն Կիրակոսյան
Անիկ Մաթեւոսյան
Էդգար Մաթեւոսյան
Տիգրան Մաթեւոսյան
Քրիստինե Մաթեւոսյան
Անահիտ Գեւորգյան
Արամ Գեւորգյան
Արփինե Գեւորգյան
Անետա Ասլամազյան
Շուշան Եղիազարյան
Կարեն Անտոնյան
Նաիրա Սերոբյան
Գոհար Հարությունյան
Աննա Բարսեղյան
Արթուր Բարսեղյան
Նաիրա Բարսեղյան
Արայիկ Բարսեղյան
Ռաֆիկ Նահապետյան
Հրաչ Նահապետյան
Անահիտ Նահապետյան
Աննա Նահապետյան
Լաուրա Նահապետյան
Լիանա Կիրակոսյան
Արթուր Կիրակոսյան
Աննա Կիրակոսյան
Աղասի Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան
Քրիստինե Բուդաղյան
Անուշ Բուդաղյան
Արմինե Հովհաննեսյան
Քնարիկ Միրզոյան
Արեն Միրզոյան
Սոֆի Արամյան
Սիրանուշ Հովսեփյան
Ալինա Դավթյան
Լուսինե դավթյան
Թաթուլ Դավթյան
Ալլա Մարգարյան
Մանե Մարգարյան
Բարիս Մարգարյան
Անի Մարգարյան
Անի Մարտիրոսյան
Արմինե Մարտիրոսյան
Տիգրանուհի Մարտիրոսյան
Լիլիթ Գրիգորյան
Աննա Գրիգորյան
Գեվորգ Իսպիրյան
Թաթուլ Մանթաշյան
Լենա Միրզախանյան
Ելենա Արեյան
Նելի Մինասյան
Նազելի Ռաֆայելյան
Արեւիկ Բանգոյան
Նունե Սարիբեկյան
Վարդուհի Արիստակեսյան
Նարինե Կարապետյան
Նարինե Վարդանյան
Մնացական Վարդանյան
Ռուզաննա Մնացականյան
Կարինե Շահբազյան
Նարինե Շահբազյան
Մանե Անդրեասյան
Նունե Մարգարյան
Արմինե Մարգարյան
Անահիտ Մարգարյան
Դավիդ Անդրեասյան»:

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները