Գորիս- Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ «Գումար չեն պահանջել, բայց իրենց չափից դուրս լկտի են պահել։ Զենքերով հարվածել են մեքենային, դռներն են բացել, կոպիտ ձևով մեքենան են ստուգել, բայց մեր տղաները չեն իջել մեքենայից»,- պատմել է Կարեն Քոչարյանը։ Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորները մեքենան կանգնեցրել են մոտավորապես 10-15 րոպե, մինչև ռուս սահմանապահների գնալը. «Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, քանի որ վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- նշել է փոխքաղաքապետը:
Այսօրվա այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններին մասնակցելն ինչ է տալու, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն...
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են...