«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան, օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, ովքեր...
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը կկալանավորվի, Վերաքննիչը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և ուժը կորցրած ճանաչել 75 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ...
Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ, իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Տեսանյութի տարածման հետ մեկտեղ հասարակությունը սկսեց կասկածի տակ առնել կնոջ հայ լինելը, սակայն, հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված: Բարեբախտաբար, Ազնիվը գերությունից վերադարձել է և ապրում է Ապարանի գյուղերից մեկում: Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն: Այդ տեսանյութում երևում է, թե ինչ սոցիալական վատ պայմաններում է ապարում Ազնիվը: Տեսանյութում նա հայտնում է, որ իրեն դրամական օգնության համար շատ են զանգահարում, բայց երբ ինքն ասում է, որ չի ցանկանում, որ այն լուսաբանվի՝ բոլոր օգնություն առաջարկողները անհետանում են: Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում նաև իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մարդիկ իրեն են ուղղում տարբեր հայացքներ. «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը: Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն: Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:
Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է ․ 1994-ի հոկտեմբերն էր։ Թումանյանի սիրտը իր ծննդավայրի հողին հանձնելու արարողությունից հետո է։Վանոն էլ է էստեղ, ցավոք՝ լուսանկարում չի երեւում։Նախագահս է...
Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքում գրել է. Ծարավ աղբյուրի նոր երթուղինՎաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։Առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր...