Президент Израиля Ицхак Герцог выразил обеспокоенность нападениями на армянскую общину Иерусалима и заявил о готовности сделать всё возможное, чтобы не допустить повторения подобных инцидентов. Об этом сообщила Иерусалимская комиссия Հայ Դат.
Источник: 24news.am
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքի դեմ իրականացված հարձակումների առնչությամբ և հայտարարել, որ պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը։
Հերցոգն արձագանքել է հանձնախմբի՝ օգոստոսի 7-ին ուղարկած նամակին, որում բարձրացվել էր հայ համայնքի դեմ իրականացված հարձակումների հարցը և կոչ էր արվել միջոցներ ձեռնարկել համայնքի անդամների ու հաստատությունների պաշտպանությունն ապահովելու համար։ Նախագահի պատասխանը թվագրված է սեպտեմբերի 16-ով։
«Ցանկանում եմ ընդգծել, որ կանեմ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ՝ օգտագործելով ինձ հասանելի բոլոր միջոցները, որպեսզի կանխեմ նման միջադեպերի կրկնությունը»,- ասված է Հերցոգի նամակում։ Նա նաև նշել է, որ հարձակումներ իրականացնող անձինք չեն ներկայացնում Իսրայելի իրական կերպարը, և նրանց գործողությունները չեն արտացոլում երկրի արժեքներն ու հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը։
Իսրայելի նախագահը հայ համայնքն անվանել է Երուսաղեմի կյանքի կարևոր և հնագույն մասը՝ ընդգծելով, որ այն սերունդների ընթացքում եղել է Հին քաղաքի հրեական համայնքի լավ և հարգված հարևանը, որի հետ առկա են սերտ կապեր։
Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Հերցոգի հայտարարությունները՝ դրանք համարելով իր և հայ համայնքի բարձրացրած մտահոգությունների կարևոր ճանաչում։ Հանձնախումբը հույս է հայտնել, որ նախագահի խոսքերին կհետևեն շոշափելի և արդյունավետ քայլեր՝ հայ համայնքի անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
Աղբյուր՝ 24news.am
Президент Израиля Ицхак Герцог выразил обеспокоенность нападениями на армянскую общину Иерусалима и заявил о готовности сделать всё возможное, чтобы не допустить повторения подобных инцидентов. Об этом сообщила Иерусалимская комиссия Հայ Դат.
Источник: 24news.am