Այսօր երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետը: Կարեն Սարգսյանը փոխանցեց, որ հրաձգության հետևանքով ժամկետային...
Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. գրում է իսրայելական nocamels.com կայքը: Այսպես՝ իսրայելական կազմակերպությունը դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ Թբիլիսիում բացում է ՏՏ անձնակազմի հավաքագրման և կրթական կենտրոն: Ներկայումս Webiz-ն ավարտին է հասցնում Հայաստանում իր մասնաճյուղի բացման աշխատանքները և ստեղծում տեղում Webiz-ի ակադեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին՝ նվազեցել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը և հսկայական տվյալների բազան: Կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ: Նրանցից մեկն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է: Այսպիսով՝ Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում և համացանցում հայտնի է թմրանյութերի նկատմամբ սիրով, զբաղվելու է ՏՏ ոլորտի հայ տաղանդավոր մասնագետների հավաքագրմամբ ու համակարգմամբ: Նյութը` Yerkir.am
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Ռազմական գերատեսչությունից նշել են, որ տուժածների առկայության մասին տվյալները ճշտվում են:...