Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ, իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Տեսանյութի տարածման հետ մեկտեղ հասարակությունը սկսեց կասկածի տակ առնել կնոջ հայ լինելը, սակայն, հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված: Բարեբախտաբար, Ազնիվը գերությունից վերադարձել է և ապրում է Ապարանի գյուղերից մեկում: Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն: Այդ տեսանյութում երևում է, թե ինչ սոցիալական վատ պայմաններում է ապարում Ազնիվը: Տեսանյութում նա հայտնում է, որ իրեն դրամական օգնության համար շատ են զանգահարում, բայց երբ ինքն ասում է, որ չի ցանկանում, որ այն լուսաբանվի՝ բոլոր օգնություն առաջարկողները անհետանում են: Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում նաև իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մարդիկ իրեն են ուղղում տարբեր հայացքներ. «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը: Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն: Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվելու է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն...
Հումորիստ Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքում գրել է․ Այսօր մեր Պետությունն ու Հայրենիքը կանգնած են դժվարին կացության առջև՝ լինել-չլինելու խնդրի առջև։ Այո, այո, հե՛նց այդպես… քանզի Հայրենիքի մի մասն արդե՛ն կորցրել ենք, Պետությունը՝ կորցնում ենք… Եվ սրանք ո՛չ վատատեսության, ո՛չ էլ չափազանցված և անհիմն՝ պարզապես խոսքեր են, այլ դառը իրականություն եւ ցավալի փաստեր։ Համոզված եմ, որ բազմաթիվ բանականություն, արժանապատվություն, վերլուծելու եւ հասկանալու ունակություն ունեցող հայ մարդիք համաձայն են վերոգրյալի հետ՝ մի մասը, գոնե, «հոգու խորքում»… Համոզված եմ, որ համաձայն են եւ ոչ մի կերպ չե՛ն կարողանում, չե՛ն ցանկանում ընդունել այս ամենն, այս մղձավանջը, որի մեջ հայտնվեցինք 2018 թ.-ի ապրիլից։ Հայտնվեցինք, մի մասս, կամավոր, մի մասս էլ՝ ակամայից։ Մի մղձավանջի մեջ, որն, արդյունքում, արհավիրք հանդիսացավ մեր ազգի, Հայրենիքի եւ Պետության համար եւ որն, ըստ իս, ուղիղ 100 տարի անց, մեր ազգին նետած, պատմության վերջին, կարելի է ասել, վճռորոշ մարտահրավերն է… Իսկ բավարա՞ր է արդյոք, առանց տեղի ունեցածի պատճառները նաեւ սեփական անձի, սեփական գործելու կամ անգործության մեջ փնտրելու, առանց քայլեր ձեռնարկելու, պարզապես, «հոգու խորքում չընդունելով» կատարվածն ու կատարվողը, դիմակայել այս մարտահրավերին և հաղթահարել այն, իհարկե՝ ոչ։ Ուստի՝ կա՛մ ուշքի կգանք, տապալված վիճակից ոտքի կկանգնենք, կինքնամաքրվենք, վերջապես ճիշտ կգնահատենք արժեքները եւ կունենանք, ավելի ճիշտ՝ արժանի կլինենք ունենալու արժանապատիվ մարդու, քաղաքացու, կյանքի բացարձակ արժեքներից մեկը՝ Պետություն, կամ, նույն կերպ շարունակելով, դասեր չքաղելով անցյալում թույլ տրված սխալներից, չապաշխարելով գործած մեղքերի համար, զուտ իներցիայով, մի կերպ, լավագույն դեպքում, կգոյատեւենք եւս 100 տարի եւ… եւ վերջ… Փետրվարի 20-ին՝ ժամը 15։00, ես կլինեմ Ազատության հրապարակում
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքում գրել է․ «Բոլորս մեկ բռունցք դարձած՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15․00-ին, դեպի Ազատության հրապարակ։ Կապիտուլյացված իշխանությունը երկիրը տանում է դեպի կործանում։ Պետք է համախմբվենք և տե՛ր լինենք մեր պետությանը, ժողովրդին ու մայր հողին»։