Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»: «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել...
44-օրյա պատերազմի օրերին բուռն քննրակումներ էին ընթանում ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ կռվի դաշտում գտնվել-չգտնվելու վերաբերյալ։ Հենց այդ օրերին Միքայել Միքայելյան անունով մի երիտասարդ իր ֆեյսբուքյան...
Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. գրում է իսրայելական nocamels.com կայքը: Այսպես՝ իսրայելական կազմակերպությունը դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ Թբիլիսիում բացում է ՏՏ անձնակազմի հավաքագրման և կրթական կենտրոն: Ներկայումս Webiz-ն ավարտին է հասցնում Հայաստանում իր մասնաճյուղի բացման աշխատանքները և ստեղծում տեղում Webiz-ի ակադեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին՝ նվազեցել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը և հսկայական տվյալների բազան: Կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ: Նրանցից մեկն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է: Այսպիսով՝ Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում և համացանցում հայտնի է թմրանյութերի նկատմամբ սիրով, զբաղվելու է ՏՏ ոլորտի հայ տաղանդավոր մասնագետների հավաքագրմամբ ու համակարգմամբ: Նյութը` Yerkir.am