ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Արցախի անկախության օրը Ստեփանակերտում չեն ՀՀ առաջին երեք պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ՀՀ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ Սա աննախադեպ է՝ աննախադեպության սիրահար իշխանությունների օրոք։ Պատերազմից հետո միայն ՀՀ արտգործնախարարն էր այցելել Արցախ, ինչից հետո Ալիևը հոխորտացել էր, որ եթե նման բան կրկնվի, ապա․․․ Չկրկնվեց։ ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջն ու ոտք չդրեցին Արցախ։Մենք Արցախի անկախությունը նշում ենք բզկտված Արցախով ու թուլացած Հայաստանով։ Այսպիսին են Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 3 տարիների արդյունքները։ Արյունո՛տ արդյունքները»:
Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի...
Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է․ Կներեք իհարկե, բայց նորմալ ա, երբ մի երկրում խորհրդարան են անցնում Արցախի հարցը ոտներին գցած 3 ուժերը ու էդ երկրի սահմանների...
Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքում գրել է․ Երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով 2017-ին ՀՀ իշխանության պատվերով արված մի վերլուծություն, հայտարարել է, որ դեռևս 4 տարի առաջ Հայաստանը...