1․ եթե ցանկանում ես ֆեյսբուքյան ընկերներիդ ցանկը մաքրել քառակուսի մտածողություն ունեցողներից ու նոր՝ ավելի ճկուն մտքի տեր ընկերների ուղարկած հայտերն ընդունել, ապա պետք է մի գրառում անես, որտեղ կհիշատակվի Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը։ Քառակուսիներն անմիջապես ի հայտ կգան, կսկսեն՝ առանց տեքստի մեջ խորանալու հայհոյել, տափակություններ դուրս կտան, կգրեն լատինատառ եւ դու կկարողանաս մաքրել ցանկդ։
2․ եթե ցանկանում ես, որ օրվա իշխանավորը քեզ տեղավորի հարմար աշխատանքի կամ հանձնարարի, որ արագացնեն քեզ աշխատանքի տեղավորելու գործը, որը ձգվում ու ձգվում է, ապա պետք է՝ իբր չեզոք դիրքերից, իբր որպես ազնիվ մտահոգություն գրառում/գրառումներ անես, որտեղ բաց տեքստով կամ տողատակում կլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված խայթոցներ ու մեղադրանքներ։
Առաջին դեպքն ինքս եմ փորձել՝ աշխատում է։ Երկրորդ դեպքն իմ ծանոթներից մեկն է արդեն մեկ տարի փորձում՝ հույս կա, որ կաշխատի։