Արտաքին աշխարհ
Ֆրանսիայում եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ
Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ։ Ինչպես փոխանցում է France Presse-ը, այդ հանցագործություններին զոհ է դարձել առնվազն 10 հազար անչափահաս։
Անկախ հանձնաժողովն ավելի քան 2․5 տարի տվյալներ է հավաքել եկեղեցում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Փորձագետները եկել են եզրակացության, որ 1950 թվականից հոգևորականների շարքերում կարող է եղած լինել 2900-3200 մանկապիղծ։
Հանձնաժողովի տվյալները հիմնվում են եկեղեցական, դատական և ոստիկանական արխիվների, ինչպես նաև ականատեսների հետ հարցազրույցների վրա։
Հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկա Սավան հստակեցրել է, որ ներկայացված թվերը նվազագույն գնահատականն են։
Հանձնաժողովի լիարժեք զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին։ Այն պարունակում է 2500 էջ։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: