Արտաքին աշխարհ
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մանկապիղծ է ճանաչվել
Երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի մոտ ի հայտ է բերվել սեռական շեղման «մանկապիղծ» խանգարում։ Այս մասին հայտնում է НТВ-ն։
Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները, ովքեր անցկացրել են դատասեռահոգեբուժական համալիր փորձաքննություն: Այդ շրջանակներում հետազոտվել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննվել է հիվանդանոցի անձնակազմը, որտեղ ժամանակին բուժվել է սպանվածը։ Հարցաքննվել են նաև Խաչատուրյանի հարազատները, նրա դուստրերի ընկերները, ինչպես նաև տան մոտակայքում գտնվող խանութների և սրահների աշխատակիցները։
Եզրակացության մեջ ասվում է նաև, որ Խաչատուրյանը մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին՝ սպառնալիքների, բռնության դրսևորման, դաժանության, վիրավորանքի, նվաստացման միջոցով, ինչպես նաև կիրառել «ծեծ, ծաղր, ֆիզիկական և սեռական բռնություն»: Հորից ֆինանսական և բարոյական ուժեղ կախվածության մեջ գտնվող աղջիկները ստիպված համբերել ու տարել են բռնությունը:
57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, Մոսկվայի Ալտուֆևսկոե մայրուղու իր բնակարանում: Նրա դուստրերը ՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, անձամբ էին զանգահարել ոստիկանություն և խոստովանել կատարվածը: Քույրերը մեղադրվել են դավադրությամբ սպանություն իրագործելու մեջ, մինչդեռ նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանական բնազդով։
Անցյալ տարվա գարնանը Խաչատուրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել երեք հոդվածով: Այս գործի շրջանակներում քննությունը նշանակել էր երեք փորձաքննություն` երկու հոգեբուժական (հետմահու Միխայիլ Խաչատուրյանի, ինչպես նաև նրա դուստրերի համար) և մեկ լեզվաբանական, որի նպատակը սպանվածի կողմից ուղարկված սպառնալից հաղորդագրությունների տեքստերի ուսումնասիրությունն էր:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: