Արտաքին աշխարհ

Ղազախստանում 3 երեխա է սպանվել

Ղազախստանի երեխայի իրավունքների պաշտպան Արուժան Սաինը հայտարարել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխայի մահվան մասին, հայտնում է Khabar 24 հեռուստաալիքը։

«Զոհվածների թվում կան անչափահասներ: Ղազախստանի երեխաների օմբուդսմեն Արուժան Սաինը հաստատել է 11-ամյա և 15-ամյա դեռահասի, ինչպես նաև չորսամյա աղջկա մահվան մասին տեղեկությունները», – հաղորդում է հեռուստատեսությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 5-ին մեկ երեխա մահացել էր հրազենային վնասվածքից, որը ստացել է ընտանիքի հետ քայլելիս։ Ուրբաթ օրը՝ հունվարի 7-ին, զինված անձինք կրակել են մեքենայի վրա, որում եղել է դեռահասը հոր հետ, բժիշկները կարողացել են փրկել միայն ծնողի կյանքը։ Ավելի ուշ նմանատիպ իրադարձությունների հետևանքով հայտնի դարձավ 4  տարեկան մի աղջկա մահվան մասին ևս:

Ամենաընթերցվածները

Exit mobile version