Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բանկոմատները նույնքան կեղտոտ են, որքան հասարակական զուգարանները: Հակաբակտերիալ ծածկույթներ արտադրող ընկերության միկրոկենսաբանները բրիտանական առևտրային տարբեր կենտրոնների բանկոմատների ստեղնաշարերից և հասարակական զուգարանակոնքերից քսուկներ են վերցրել:
Քսուկները տեղադրվել են մանրէների բազմացմանը նպաստող միջավայրում, որից հետո մանրէների մեծացած գաղութները ենթարկել են միկրոկենսաբանական հետազոտությունների: Պարզվել է, որ բանկոմատի ստեղնաշարերն աղտոտված են բակտերիաներով նույնքան, որքան զուգարանների նստատեղերը: Բակտերիաների որակական պատկերը նույնպես նման էր:
Գիտնականների խոսքերով, մարդիկ պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց հիգիենային բանկոմատներից օգտվելուց հետո:
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել էին, որ վերելակի կոճակների վրա 35 անգամ ավելի շատ մանրէ կա, քան միջին վիճակագրական հասարակական զուգարանների զուգարանակոնքերին, իսկ նրանց բրիտանացի կոլեգաները պարզել են, որ բջջային հեռախոսների մակերեսը 18 անգամ ավելի շատ է կեղտոտված, քան` զուգարանի բաքերի բռնակները:
Այս մասին գրում է Маяк ռադիոկայանի կայքը: