Լոնդոնի Թեյթ պատկերասրահում այսօրվանից ցուցադրվելու է աշխարհի ամենաթանկ նկարները` Պաբլո Պիկասոյի «Մերկ կինը` կիսանդրու և կանաչ տերևների ֆոնի վրա»: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Այն չի ցուցադրվել 1961թ.-ից ի վեր, իսկ Բրիտանիայում այն ընդհանրապես առաջին անգամ է ցուցադրվում:
Այդ նկարի գինը 106.5 մլն դոլար է, ընդ որում ցուցասրահում ներկայացված է միայն այդ նկարը: Պիկասոյի գլուխգործոցի սեփականատերը հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ այն վաճառվել էր Christie’s աճուրդների տանը 2010թ. մայիսին ամենաբարձր գնով, որը երբևէ վճարվել է արվեստի գործի համար: