Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Շերիդան Սիմովի «Ի՞նչ են մտածում տղամարդիկ` սեքսից բացի» գիրքը, որում չկա գեթ մեկ տեքստով էջ: Այն կազմված է 200 սպիտակ էջերից: Չնայած այս անհեթեթությանը` գիրքը դարձել է ամենավաճառվողներից մեկը Բրիտանիայում:
Գիրքը մեծ հեղինակություն է վայելում ուսանողների մոտ, քանի որ այն շատ հարմար է դասախոսություններ գրելու համար: Քիչ չեն նաև այս գիրքը նվեր տվողները:
Հեղինակը նշել է, որ մի քանի տարի ուսումնասիրությունները նախորդել են գրքի տպագրմանը: Եվ նա եկել է այն եզրակացության, որ տղամարդիկ, բացի սեքսից, ուրիշ բանի մասին չեն մտածում: