Ինչպես հաղորդում է rokf.ru-ն, Ֆրանսիայում մի կին իր ամուսնու դեմ հայց է ներկայացրել դատարան այն բանի համար, որ վերջինս սեքսով չի զբաղվում իր հետ: Ամուսիններ Ժան Լուին և Մոնիկն ամուսնացած են 21 տարի և ունեն երկու երեխա: Դատարանը հիմք ընդունելով երկրի քաղաքացիական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի` ամուսինները պարտավոր են «համատեղ ընտանեկան կյանք» վարել` տուգանել է ամուսնուն 10 հազար եվրոյով:
Դատավորը մասնավորապես ասել է. «Սեռական հարաբերություններն ամուսինների միջև արտահայտում են նրանց փոխադարձ կապվածությունը, ինչն այս պարագայում բացակայում է»: Ժան Լուիի փաստաբանը չի կարողացել բացատրել, որ հյուծիչ աշխատանքը և ֆիզիկական հոգնածությունը թույլ չեն տալիս ամուսնուն սեռական հարաբերություն ունենալ: