Արտաքին աշխարհ

Դոնորների սերմի օգտագործումը հարուցել է հսկայական խնդիրներ

Կանադացի ռեժիսոր Բարի Սթիվը վավերագրական ֆիլմ է նկարահանել սերմի հայտնի դոնորի մասին, որը դարձել է մոտ հազար երեխայի կենսաբանական հայրը: Կանադայում և ԱՄՆ-ում դոնորների կողմից կենսաբանական հայր դառնալու համար չկա որևէ սահմանափակում, այնինչ Եվրոպայում այդ թիվը սահմանափակվում է 20-ով:

Ռեժիսորը բարձրացնում է մի շարք կարևոր խնդիրներ, որոնց պատասխանը դեռ չի ստացվել: Նա ասում է, որ սերմի նման քանակություններով օգտագործումը հետագայում կարող է բնածին գենետիկական հիվանդությունների տարածման պատճառ հանդիսանալ: «Մենք չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ միևնույն դոնորի երեխաները, չիմանալով դրա մասին, կհանդիպեն և սեքսով կզբաղվեն: Մենք չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ կենսաբանական հայրը կարող է սեքսով զբաղվել իր իսկ դստեր հետ»,- նշում է նա:

Կանադական Կալգարիի համալսարանի պրոֆեսոր Ժուլյեն Գուիչյոն ասել է, որ չգիտակցված արնապղծության դեպքերը հնարավոր են միևնույն հոր երեխաների միջև. «Այն մարդիկ, որոնք դոնոր են փնտրում, միևնույն սոցիալական դասից են: Նրանք գիտեն մեկը մյուսին, միմյանց խորհուրդ են տալիս այս կամ այն բժշկին, ապրում են հարևան շրջաններում»,- ասել է պրոֆեսորը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version