Եվրոպան պետք է մեծացնի ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ՝ պատրաստվելու համար Եվրոպայում հնարավոր բարձր ինտենսիվության հակամարտությանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հինգշաբթի օրը Փարիզում կայացած հանրահավաքում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է մեծացնենք ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է գալ մեր աշխարհամաս», – ասել է Մակրոնը։
Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական աշխարհամասում՝ մատնանշելով ամբողջ Եվրոպան հզորացնելու անհրաժեշտությունը։