Արտաքին աշխարհ

Մենք տարածք չենք զիջի հանուն խաղաղության․ Զելենսկի

Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում ընդունելի է միայն հաղթանակը, բայց Կիևը չի գնա տարածքային զիջումների հանուն խաղաղության։ Այս մասին FoxNews ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բացի հաղթանակից, ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի որևէ արդյունք»,- ասել է նա:

Պատասխանելով հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման ուկրաինական որոշ տարածքներ Ռուսաստանին զիջելու հնարավորության մասին հարցին՝  Զելենսկին ասել է. «Մենք մեր տարածքով առևտուր չենք անում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»։

Նա ընդգծել է, որ ակնկալում է պարտավորություններ աշխարհի առաջատար երկրներից՝ կապված Ուկրաինայի անվտանգության հետ, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան ունակ է ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ դարձնել։

«Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում մեզ ուժեղացնել ՆԱՏՕ-ի հաշվին… Մենք լրացնում ենք, մենք լոկոմոտիվ ենք: Կարծում եմ, որ մենք եվրոպական մայրցամաքի կարևոր բաղադրիչներից մեկն ենք», ասել է նախագահը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version