Սոցցանցեր
Թուրքիայում TikTok-ի հնարավոր փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա

Թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են Թուրքիայում TikTok-ի հնարավոր փակման հարցը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նրանք ուսումնասիրում են հավելվածի հասանելիության ներկայիս կարգավիճակը և հնարավոր սահմանափակման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները։ Քննարկումներում նշվում է, որ TikTok-ի ամբողջական փակումը հաստատող որևէ պաշտոնական որոշում կամ հայտարարություն դեռևս չկա։ Այս պահին հավելվածի փակման մասին շրջանառվող տեղեկությունները մնում են չհաստատված պնդումների մակարդակում։
Աղբյուր՝ 168.am