Տնտեսություն

Tesla-ն առաջին հաճախորդներին է հանձնում Semi էլեկտրական բեռնատարները

Tesla-ն այս շաբաթ սկսում է Semi էլեկտրական բեռնատարների մատակարարումն առաջին խմբի հաճախորդներին։ Երկար հեռավորությունների բեռնափոխադրումների համար նախատեսված այս մոդելով ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը՝ էլեկտրական սեդանների և ամենագնացների շուկայից անցնելով նաև առևտրային բեռնափոխադրումների ոլորտ։

Ընկերությունը չի հրապարակել բեռնատարների արտադրության ծավալներն ու գները, սակայն կրկին հայտարարել է, որ Նևադայի գործարանում նախատեսում է տարեկան արտադրել 50 հազար Semi։

Մատակարարումների մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են Tesla-ի խոշոր հաճախորդները՝ PepsiCo-ն, DHL-ը և US Foods-ը։ Նրանց տարբերանշաններով բեռնատարները ցուցադրվել են գործարանի տարածքում։

Semi-ն առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին, իսկ արտադրության մեկնարկը նախատեսված էր 2019-ին։ Առաջին բեռնատարը զանգվածային արտադրության գծից դուրս է եկել այս տարվա ապրիլին, իսկ մեծածավալ արտադրության մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին։ Tesla-ն սահմանափակ քանակով Semi-ների մատակարարումները, այդ թվում՝ PepsiCo-ին, ԱՄՆ-ում սկսել էր դեռ 2022 թվականի վերջին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version