Հասարակություն

Փոքր Վեդիի դպրոցի մարզադաշտում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է վնասվածքով

Սեպտեմբերի 15-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում տարբեր դասարանների աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ժամը 11։40-ի սահմաններում 12-ամյա Կ․ Մ․-ն, 13-ամյա Ֆ․ Լ․-ն և 12-ամյա Տ․ Ք․-ն անձնական հարցի շուրջ վիճաբանել են։ Ըստ հաղորդագրության՝ վիճաբանության ընթացքում Տ․ Ք․-ն ոտքով հարվածել է Կ․ Մ․-ի ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացել է սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում։ Փաստի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version