Արաքսի համայնքապետը 2025-ին ունեցել է 9 անշարժ գույք և 19.9 մլն դրամ եկամուտ – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Արաքսի համայնքապետը 2025-ին ունեցել է 9 անշարժ գույք և 19.9 մլն դրամ եկամուտ

Արաքսի համայնքապետը 2025-ին ունեցել է 9 անշարժ գույք և 19.9 մլն դրամ եկամուտ

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հայտարարագիրը, հայտնում է, որ 2025 թվականի սկզբին նրա անունով գրանցված է եղել 6 անշարժ գույք։ Դրանց թվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, Արմավիրի մարզի Արաքս համայնքում գտնվող հողամասեր, ևս մեկ բնակարան Երևանում և հասարակական նշանակության շինություն՝ Արմավիրի մարզի Ջրարբի բնակավայրում։ Գույքի մի մասը ձեռք է բերվել 1992, 2001, 2010 և 2015 թվականներին։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 17-ին Ղազար Ղազարյանը ձեռք է բերել ևս երեք հողամաս՝ երկուսը Արմավիրի մարզի Արաքս համայնքում, մեկը՝ Երևանում։ Յուրաքանչյուր հողամասի ձեռքբերման արժեքը կազմել է 300 հազար դրամ, իսկ ընդհանուր արժեքը՝ 900 հազար դրամ։ Տարեվերջին համայնքապետի հայտարարագրում նշված է եղել 9 անշարժ գույք։

Ղազար Ղազարյանի անունով գրանցված են նաև 2005 թվականի արտադրության VOLKSWAGEN բեռնատար-բեռնաուղևորատար և 2006 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենաները։ Առաջինը նա ձեռք է բերել 2015 թվականի մայիսի 19-ին, երկրորդը՝ 2013 թվականի մայիսի 4-ին։ 2025 թվականին նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ մեքենա չի օտարել։

2025 թվականի սկզբին նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 11 հազար 917 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Կանխիկ միջոցները նույն ժամանակահատվածում 3 մլն դրամից աճել են մինչև 3 մլն 500 հազար դրամ։

Տարվա ընթացքում Ղազար Ղազարյանը հայտարարագրել է 19 մլն 926 հազար 416 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն դրամը ստացվել է գյուղատնտեսական գործունեությունից՝ իր կողմից մշակված գյուղատնտեսական մշակաբույսերի և մրգերի պատահական գնորդներին վաճառելու արդյունքում։ Արմավիրի մարզի «Արաքսի համայնքապետարանի աշխատակազմից» աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 5 մլն 496 հազար 416 դրամ։ Եվս 430 հազար դրամ հայտարարագրվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների՝ վարկերի տեսքով։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 750 հազար դրամ՝ համապատասխանաբար 350 հազար և 2 մլն 400 հազար դրամ։ Հայտարարագրում նշված է նաև, որ Ղազար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ղազար Ղազարյանը 2005-2008 թվականներին եղել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ, 2008-2021 թվականներին՝ Ջրարբի համայնքի ղեկավար։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա ընտրվել է Արաքս համայնքի ղեկավար և պաշտոնը ստանձնել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Աղբյուր՝ yerevan.today

Advertisement
Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն8 hours ago

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ
Քաղաքականություն8 hours ago

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա
Սպորտ8 hours ago

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է
Սպորտ8 hours ago

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը
Քաղաքականություն8 hours ago

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը
Արտաքին աշխարհ8 hours ago

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը

Նիկողոս Հովհաննիսյանը կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին
Հասարակություն8 hours ago

Նիկողոս Հովհաննիսյանը կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին

ՌԴ-ն մինչև հոկտեմբերի 31-ը երկարաձգել է վառելիքի որոշ տեսակների արտահանման սահմանափակումը
Տնտեսություն9 hours ago

ՌԴ-ն մինչև հոկտեմբերի 31-ը երկարաձգել է վառելիքի որոշ տեսակների արտահանման սահմանափակումը

Ոսկան Սարգսյանը քննադատել է պաշտոնյաների հարստացման և կառավարման խնդիրները
Քաղաքականություն9 hours ago

Ոսկան Սարգսյանը քննադատել է պաշտոնյաների հարստացման և կառավարման խնդիրները

Պակիստանը պատրաստ է իր ռազմական հնարավորությունները տրամադրել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը
Արտաքին աշխարհ11 hours ago

Պակիստանը պատրաստ է իր ռազմական հնարավորությունները տրամադրել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը