Քաղաքականություն
Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ
Ռուսաստանի Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները առաջին լիագումար նիստում կրկին խոսնակ են ընտրել Վյաչեսլավ Վոլոդինին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 442 պատգամավորից 406-ը։
Վոլոդինի մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Դմիտրի Նովիկովը, ստացել է 36 ձայն։ Վոլոդինին առաջադրել էր «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը։
Նա Պետդումայի խոսնակ է եղել նաև յոթերորդ և ութերորդ գումարումների ընթացքում։ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր ժողովուրդը» և «Արդար Ռուսաստանը» այդ պաշտոնի համար թեկնածուներ չեն առաջադրել։
Աղբյուր՝ yerevan.today