Քաղաքականություն
Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը
Պատմաբան և խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի ընդունած փոփոխություններին, որոնց համաձայն՝ տարեկան մինչև 100,000 լարի եկամուտ ունեցող անձինք ազատվում են գույքահարկից։ Փոփոխություններն ընդունվել են վերջնական ընթերցմամբ, հայտնում է Sputnik Գրուզիան։
Սարգսյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել՝ նախորդ իշխանությանը մեղադրելով տեսախցիկների և տարբեր վճարների միջոցով քաղաքացիներին թալանելու մեջ։ Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանության օրոք ավելացել է տեսախցիկների թիվը, բարձրացել են «կարմիր գծերի» և աղբահանության վճարները, իսկ գույքահարկը 2021-2025 թվականներին բնակարանների և հասարակական տարածքների համար աճել է ավելի քան երեք անգամ։
Վահե Սարգսյանը նաև պնդել է, որ գույքահարկը շարունակում է աճել «անտրամաբանական կերպով»։
Աղբյուր՝ yerevan.today