Քաղաքականություն
Բըրնհեմը քննարկելի է համարում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Եվրամիությանը կրկին միանալը կարող է դիտարկվել որպես Եվրոպայի հետ Միացյալ Թագավորության երկարաժամկետ հարաբերությունները վերաձևավորելու տարբերակներից մեկը։
BBC-ին տված հարցազրույցում նա Brexit-ից հետո ձևավորված պայմանավորվածությունը գնահատել է որպես «ավելի շատ վնաս, քան օգուտ» և նշել, որ ցանկանում է ուսումնասիրել հարաբերությունների բարելավման հնարավորությունները։
Հարցին, թե արդյոք կողմ է Միացյալ Թագավորության վերադարձին ԵՄ, Բըրնհեմը պատասխանել է, որ ցանկանում է քննարկել բոլոր տարբերակների առավելություններն ու թերությունները։ Նա հավելել է, որ նախկինում իր կյանքի ընթացքում աջակցել է այդ քայլին, սակայն պարտադիր չէ, որ այժմ նույն դիրքորոշումն ունենա։
«Մենք կարող ենք մնալ այնպես, ինչպես հիմա։ Դա միանշանակ տարբերակ է, եթե մարդիկ կարծում են, որ հենց սա է այն տեղը, որտեղ պետք է մնալ», – ասել է վարչապետը BBC Radio 4-ի «Այսօր» հաղորդման ընթացքում։
Սեպտեմբերի 29-ին Լեյբորիստական կուսակցության համաժողովում ունեցած ելույթում Բըրնհեմը խոստացել էր տարեվերջին նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում քննարկել Եվրամիության հետ ավելի սերտ կապերի հաստատման հնարավորությունները։
BBC-ի գնահատմամբ՝ այս դիրքորոշումը կարող է հաջորդ համընդհանուր ընտրություններում քաղաքական լուրջ պառակտման պատճառ դառնալ։ Պահպանողականները Բըրնհեմին մեղադրում են Brexit-ի շուրջ տարիների պայքարը վերսկսելու և «հին վերքերը կրկին բացելու» փորձի մեջ։
Աղբյուր՝ 168.am