ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ – YerevanPress
Connect with us

Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության ու սննդի տրամադրման հարցերը, ինչպես նաև աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները։ Ուսումնասիրվել են նաև շահառուների իրավունքների ու շահերի պաշտպանության վիճակը և կենտրոնի փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին ու չափորոշիչներին։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների արձանագրած խնդիրները հիմնականում համակարգային բնույթի են։ Դրանք քննարկվել են կենտրոնի տնօրինության հետ։ Խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներն արտացոլող փաստաթուղթը կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը արդյունավետ համագործակցել են ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ ընդգծվել է արձանագրված հարցերի լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականության կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պետության գործուն քայլերը, կառուցվածքային բարեփոխումները և համակարգված մոտեցումը։

Աղբյուր՝ aravot.am

Advertisement
Բըրնհեմը քննարկելի է համարում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձը
Քաղաքականություն9 hours ago

Բըրնհեմը քննարկելի է համարում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձը

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ
Հասարակություն9 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ

Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը
Քաղաքականություն9 hours ago

Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը
Քաղաքականություն9 hours ago

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն9 hours ago

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ
Քաղաքականություն9 hours ago

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա
Սպորտ9 hours ago

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է
Սպորտ9 hours ago

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը
Քաղաքականություն9 hours ago

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը
Արտաքին աշխարհ9 hours ago

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը