Քաղաքականություն

«Գալիք» համալսարանը չի հայտնել Մխիթար Մաթեւոսյանի դեկանի տվյալները

«Իրավունք» թերթը անդրադարձել է Վայքի ՔՊ-ական թեկնածու Մխիթար Մաթեւոսյանի դիպլոմի վերաբերյալ բարձրացված հարցերին։ Թերթի հրապարակման համաձայն՝ Մաթեւոսյանը նախկինում չի հիշել, թե ով է եղել «Գալիք» համալսարանում իր ֆակուլտետի դեկանը կամ ամբիոնի վարիչը՝ նշելով. «Ինչ անեմ, չեմ հիշում»։

«Իրավունք»-ը գրում է, որ փորձել է համալսարանից պարզել այդ տվյալները, սակայն ստացել է բացասական պատասխան։ Համալսարանի գրավոր պատասխանում նշվել է. «Արխիվի ոչնչացված լինելու հիմքով չենք կարող Ձեզ հայտնել տվյալ տեղեկատվությունը»։

Թերթը հարցականի տակ է դնում նման պայմաններում կրթություն ստացած մասնագետների պատրաստվածությունը՝ նկատելով, որ նրանցից ոմանք այժմ աշխատում են պետական համակարգում։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version