Արտաքին աշխարհ

Axios․ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են հայտնվել

Կատարի միջնորդությամբ այս շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորման հասնելու փորձերը արդյունք չեն տվել։ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ, ինչի հետևանքով բանակցությունները փակուղի են մտել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պորտալի աղբյուրների խոսքով՝ էական առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Axios-ը, վկայակոչելով նաև ամերիկյան այլ լրատվամիջոցների հրապարակումները, նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նման գործողության հրաման տալ նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ Կատարի պաշտոնյաները շարունակելու են դիվանագիտական կարգավորման փորձերը, սակայն հիասթափված են երկու կողմերի դիրքորոշումներից։ Սեպտեմբերի 28-ին քննարկվել է Կատարի փոխզիջումային առաջարկը, որը նախատեսում է վերացնել Իրանի շրջափակումը՝ Թեհրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների դիմաց։ Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Պորտալի աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում նշանակալի առաջընթաց չի գրանցվել։ Նրա խոսքով՝ Իրանը ներկայացնում է պահանջներ, որոնք ԱՄՆ-ը չի կարող ընդունել, մինչդեռ Վաշինգտոնում կարծում են, որ իրենք հաղթում են և փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version